Աուդիտ Սերվիս աուդիտորական խորհրդատվական ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին:
Ընկերության առաքելությունը Հայաստանում գործող ձեռնարկություններին օժանդակելն է` նրանց մատուցելով բարձրորակ մասնագիտական ծառայություններ:
Աուդիտ Սերվիս ՍՊԸ-ն 15.05.1997թ. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ստացել է թիվ 008 բանկային և թիվ 009 ձեռնարկության աուդիտ իրականացնելու լիցենզիաներ, այնուհետև 2001թ. վերալիցենզավորվել և ստացել է աուդիտորական գործունեության թիվ 006 լիցենզիան:
Իր գործունեության սկզբում ընկերությունը սերտորեն համագործակցել է միջազգային աուդիտորական ընկերությունների հետ, որի արդյունքում համընդհանուր աուդիտորական ստանդարտները դարձել են ընկերության աշխատանքի հիմքը:
Ընկերության մրցակցային առավելություններն են.
Փորձառու աշխատակազմ
Ծառայությունների լայն սպեկտր
Ծառայությունների բացառիկ բարձր որակ
Գնային ճկուն քաղաքականություն
<<Աուդիտ Սերվիս>> ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որակավորում ունեցող՝ լիցենզավորված աուդիտորների: Աշխատանքային փորձը պարտադիր է: Տարիքային և սեռային սահմանափակում չկա, աուդիտորի լիցենզիայի առկայությունը պատրադիր է: Ինքնակենսագրությունը ուղարկել auditservicellc@gmail.com էլ.հասցեին: ...